Փոփ արքայի բժիշկը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. «Los Angeles Times»
ԱՄՆ
Մայքլ Ջեքսոնի հարազատները հայտարարել են, որ բավարարված են նախօրեին Լոս Անջելեսի դատարանի կողմից փոփ արքայի բժշկի դեմ կայացրած վճռից։ Դատարանը Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրրեին դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ հայտնի երգչին դեղերի նախատեսված չափաբաժնից ավել դոզա ներարկելու համար, որն էլ հանգեցրել է փոփ արքայի մահվանը։
Ջեքսոնի 81–ամյա մայրը հայտարարել է, որ դատավորը շատ ազնիվ և արդար որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25–ին։ Նրա մահից հետո վերջինիս ձայնասկավառակների վաճառքից ստացված հասույթը գերազանցել է մի քանի հարյուր միլիոն դոլարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)