Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ իր այցը հարցականի տակ է
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ դեռեւս որոշում չի ընդունել նոյեմբերի 13-ին ԱՄՆ իր այցի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահը հավաստել էր նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով Միացյալ Նահանգներ այցելելու իր մտադրությունը: «Ես այս պահի դրությամբ դեռեւս որոշում չեմ ընդունել: (Այցը) հարցականի տակ է»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով այն հարցին, թե նոյեմբերի 13-ին կկայանա արդյոք իր այցն ԱՄՆ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն