Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Պարզաբանում՝ լիցանզիաների կասեցման հարցով

Հայաստան

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման վերաբերյալ: Ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումը.

«Հանրության շրջանում վերջերս շատ է բարձրաձայնվում բժշկական կադրերի անհամապատասխանությամբ պայմանավորված բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման հարցը` բուժօգնության և սպասարկման առանձին տեսակներով: Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 2018 թվականի մարտից` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունում շուրջ 1 տարի իրականացված  հաշվեքննությամբ:

Այդ ընթացքում հաշվեքննության է ենթարկվել ու գնահատվել դեղատնային գործունեության, նաև բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է ընթացիկ եզրակացություն, որով արձանագրել է, որ ուսումնասիրված 410 դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորված անձանցից 159-ով և 400 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորված անձանցից 268-ով չի պահպանվել կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը` չեն ներկայացվել աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը։

Դեղատնային գործունեություն և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը, որոնք սահմանված կարգով և ժամկետներում առողջապահության նախարարություն չեն ներկայացրել աշխատակիցների մասին համապատասխան տվյալներ, հրապարակվել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի էլեկտրոնային կայքում և ներկայացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի մարտ-հունիս ամիսներին հարուցվել են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պարզվել է, որ դեղատնային գործունեություն իրականացնող 136 և բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող 226 լիցենզավորված անձանց կողմից կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը պահպանված չէ: Աշխատակիցների մասին տվյալներ չներկայացրած լիցենզավորված անձանց ցանկը ներկայացվել է առողջապահության նախարարություն` գործունեության հետագա կասեցման առաջարկով:

Կասեցման ենթարկվել են դեղատնային գործունեություն իրականացնող 32 կազմակերպություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 76 կազմակերպություն` նախապես ծանուցված լինելով: Այն կազմակերպությունները, որոնք մինչև կասեցման նիստը ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը կասեցման չեն ներկայացվել: Ինչպես նաև շատ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի կամ լիցենզիայով նախատեսված տեսակների կասեցումից հետո ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր և տվյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի լիցենզիաների կասեցման հրամաններն ուժը կորցրած են ճանաչվել:

Համալիր այս գործընթացը միտված է առողջապահության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի իրականացման իրավունքը չունեցող անձի կողմից բուժօգնության տրամադրման կանխմանը կամ բացառմանը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով
Ամենադիտված