«Ժողովուրդ». ԲՀԿ-ական գործարար Աշոտ Տոնոյանն իրեն պատկանող տարածքը վաճառել է գեներալ Աղաբեկյանին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի այգու շատրվանները՝ հարակից տարածքով, գնել է:
Այս մասին թերթի հետ զրույցում հաստատել է նաև ինքը՝ Աղաբեկյանը՝ որոշ վերապահումներով. «Այդ գործարքը դեռ չի կայացել, բայց իսկապես մի ընկերություն կա, որը ցանկություն ունի գնել այդ տարածքը, ու ես այդ ընկերությունում մասնաբաժին ունեմ: Բայց որպեսզի թյուրիմացություն չլինի, հավելեմ, որ ոչ թե այգու տարածքներն ենք գնելու, այլ այգու հարակից շենքը»:
Հավելենք, որ վաճառքի հանված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական գործարար Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտին): Շինարարական բիզնեսով զբաղվող այս պաշտոնյան այնքան է խրվել պարտքերի մեջ, որ սկսել է ունեցվածքը վաճառել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին