ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ով և ինչու խախտեց ռազմավարական պայմանավորվածությունները

Վերլուծական
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո անդրադարձել է իր հավանական ձերբակալման մասին լուրերին՝ նշելով, որ ինքը չի վախենում նման սցենարից: «Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ է, որ դրանից հետո Սարգսյանը  վստահեցրել է, որ ժողովրդի հետ իր անկեղծ խոսելու, զրուցելու պահը անչափ մոտ է: Երրորդ նախագահը, ըստ էության, բացահայտ մեսիջ է հղում, որ որքան իշխանությունները թիրախավորեն և մոտենան իրեն, այնքան ավելի անկեղծ կլինի վերոնշյալ զրույցը ժողովրդի հետ: Սերժ Սարգսյանը, լինելով 2018թ-ի իրադարձությունների առանցքային ֆիգուրներից մեկը, երկար ժամանակ չէր խոսում՝ նախընտրելով մնալ ստվերում, ընդամենը մեկ անգամ ակնարկելով, որ ասելիք ունի, սակայն կասի, երբ կգա պահը:
 
Ինչո՞ւ էր մինչ այս լռում Սարգսյանը, եթե ասելիքն այդքան քաղաքական կշիռ ունի, և արդյո՞ք պատահական էր հեղափոխության օրը հնչած և թևավոր դարձած՝ «Ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ» արտահայտությունը, արդյո՞ք պատահական էր հեղափոխությունից հետո շուրջ 5 ամիս Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ բնակվելը և ամառանոց տեղափոխվելը միայն այն բանից հետո, երբ մամուլում տարատեսակ շշուկներ սկսեցին պտտվել, որ Սարգսյանը ու Փաշինյանը բավական հաճախ են հանդիպում, արդյո՞ք պատահական էր Սարգսյանին այդքան հավատարիմ ուժային բլոկի «հանձնվելը» Փաշինյանին և, ի վերջո, պատահակա՞ն էր արդյոք այն համանգամանքը, որ Սերժ Սարգսյանի անունը մինչ օրս չի շրջանառվում և ոչ մի քրեական գործի շրջանակում: Թերևս՝ ոչ: 
 
Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ Սարգսյանը որոշել է խոսել հենց այս պահին: Ընդհանրապես, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ վերջինիս փեսա՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ վերջին շրջանի քաղաքական մեսիջները բավական հստակ են ու միանշանակ: Իր հոդվածներից մեկում Մինասյանը ակնարկում էր, որ 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցածն ընդամենը իշխանափոխություն է, իսկ բուն հեղափոխությունը հասունանում է: Միևնույն ժամանակ Մինասյանը իր հաջորդ իսկ գրառման մեջ խոսում է իշխանությունների կողմից ծայր առած քաղաքական հաշվեհարդարների մասին՝ համարելով դա վտանգավոր ճանապարհ և բաց տեքստով հայտարարելով, որ իշխանությունների պլանավորած «золотой запас»-ը հենց Սերժ Սարգսյանին կալանավորելն է: Իսկ ամենաուշագրավը Մինասյանի վերջին՝ Երկիր-«Հայկական ժամանակ» հոդվածում տեղ գտած ձևակերպումն էր. «Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու: Եվ այդ մարդն այդպիսին է եղել միշտ՝ ամեն օր ու ամեն ժամ պայմանավորվածություններ խախտելով: Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որևէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի և պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին»: Ընդ որում,  Մինասյանի գրառումները հաճախակի և առավել սուր դարձան ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ասել է թե, հենց այդ պահից սկսած է ֆիքսվել առկա պայմանավորվածությունների խախտումը, և վտանգը երրորդ նախագահի համար դարձել է առավել քան իրատեսական, և դա է պատճառը, որ արդեն իսկ բաց տեքստով է խոսվում պայմանավորվածությունների խախտման մասին:
 
Հեղափոխությունից հետո բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին առ այն, որ հեղափոխությունն ընդամենը իշխանափոխություն էր, իսկ Սարգսյանի ու Փաշինյանի միջև առկա են որոշակի պայմանավորվածություններ: Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե ինչ համաձայնություններ են դրանք, գուցե անձնական անվտանգության և անձեռնմխելիության, և Սարգսյանի կալանավորումը կարող է դիտարկվել հենց այդ պայմանավորվածության խախտում: Այդ հնարավոր պայմանավորվածությունների շարքում կարող էին լինել նաև Արցախի հարցի որոշակի առաջընթացը (տարածքների զիջում կամ ստատուս-քվոյի պահպանում), Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելը և արևմուտքի «ծիր» տանելը, դաշտը օլիգարխներից մաքրելը: Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի տեսլականն Արցախի հարցում դեռևս հստակ ուրվագծված չէ, չի շտապում  Փաշինյանը նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների վեկտորի կտրուկ փոփոխության հարցում, այստեղ նրան «շտապեցնում» են սորոսական թևի ներկայացուցիչները և այս հարցում Փաշինյանը դեռևս փորձում է որոշակի բալանս պահպանել: Ինչ վերաբերվում է օլիգարխներին, ապա պետք է նշել, որ դաշտը օդիոզ դեմքերից «մաքրելու» գործընթացը ևս տեղից չի շարժվում, թերևս տեղի է ունենում մեկ այլ գործընթաց. նախկին իշխանությանը հավատարիմ օլիգարխները այսօր հավատարմության երդում են տալիս Նիկոլ Փաշինյանին, իսկ ինքը Փաշինյանը նման սցենարին բնավ էլ դեմ չէ:
 
Եթե ի մի ենք բերում այս բոլոր մեսիջները, ապա ստանում ենք հետևյալ պատկերը. պայմանավորվածությունները չպահպանելը և արդյունքում՝ քաղաքական հաշվեհարդարի սլաքը դեպի Սարգսյանը ուղղելը կարող է բերել Սարգսյանի կողմից բոլոր խաղաքարտերի բացմանը՝ վա-բանկ գնալուն: Ունի՞ արդյոք Փաշինյանը Սարգսյանին կալանավորելու ցանկություն և նպատակ, թերևս՝ այո, քանի որ հասկացել է, որ ընթացիկ քաղաքական գործընթացներում կարող է «գլուխ հանել» նաև միայնակ, և այս տեսանկյունից «խաղից դուրս» վիճակում հայտնվող Սարգսյանն իրոք ունի մտահոգվելու առիթ: Փաշինյանի մտադրությունների լրջության մասին է վկայում նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին և մի շարք այլ խաղացողների խաղի մեջ մտցնելը: Բաբաջանյանը, ինչպես գիտենք, խորհրդարան է անցել «Լուսավոր Հայաստան»-ի մանդատով, և բազմաթիվ էին պնդումները, որ այս ուժի «թիկունքին» կանգնած է հենց Միքայել Մինասյանը: Եթե «Լուսավոր Հայաստան»-ը դեռևս մնում է պայմանավորվածությունների «դաշտում», ապա ինքը Բաբաջանյանը, դուրս գալով ֆրակցիայից, փաստացի կտրեց այդ «պորտալարը»՝ բռնելով Նիկոլ Փաշինյանի կողմը: Մյուս «խաղացողներից» կարելի է առանձնացնել Ստյոպա Սաֆարյանին, ով նույնպես վերջին շրջանում անչափ ակտիվ է և հանդես է գալիս պրո-իշխանական մեսիջներով: Փաշինյանը, չունենալով ավելի խոշոր կալիբրի խաղացողներ, ստիպված խաղի մեջ է մտցնում նրանց, ովքեր նախկին իշխանության հետ որոշակի կապեր են ունեցել, այնուհետև սակայն այդ կապերը խզվել են, հարաբերություններում էլ որոշակի լարվածություն է ի հայտ եկել: 
 
Կարող ենք փաստել, որ ուրվագծվում է նոր սցենար, որի միակ ճարտարապետը ցանկանում է լինել Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեկտեղ և արդյունքում խաղը ստանում է լրիվ այլ ընթացք, քան կանխատեսել էին Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված