«ժողովուրդ». Երեկ Երևան-Աբովյան թիվ 261 երթուղու վարորդները գործադուլ էին հայտարարել
Հայկական Մամուլ
«ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ Երևան-Աբովյան թիվ 261 երթուղու վարորդները գործադուլ էին հայտարարել:
Նրանք դժգոհել են իրենց ստացած ցածր աշխատավարձից և աշխատանքային ոչ բարվոք պայմաններից: Էերթը տեղեկացնում է, որ, որ երթուղին պատկանում է Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին, որից էլ փորձել են ճշտել գործադուլի պատճառները: Սակայն պատգամավորն ասել է, որ ինքը Հայաստանում չէ և տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել: Դիմեցինք երթուղին սպասարկող «Տիգրան» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Բեգանյանին, որը բացատրեց. «Նման բան չկա, մի ժամի չափ չեն աշխատել վարորդները, էդ էլ վերջնակետի տեղափոխման հետ էր կապված: Աշխատավարձի հարց չի եղել»:
Սակայն 261 երթուդու վարորդներից մեկը «ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք ժամանակավորապես համաձայնել են աշխատել, մինչև իրենց պահանջը կատարվի: Հակառակ դեպքում գործադուլ կանեն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին