«Հրապարակ». Սպան ծեծել է զինծառայողին
Հայկական Մամուլ
Արարատի զորամասում օրերս հերթական միջադեպն է գրանցվել: «Հրապարակին» հասած տեղեկություններով՝ նշված զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանը մարտական հենակետում ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից:
Այս պահին զինվորը գտնվում է ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում` գանգուղեղային վնասվածքով:
Դեպքի վերաբերյալ թերթը փորձել է մանրամասներ ճշտել պաշտպանության նախարարությունից: Մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ գործով նյութեր են նախապատրաստվում, որոնք կուղարկվեն տարածքային քննչական բաժին:
Այլ մանրամասներ չհայտնեցին, սակայն, թերթին հասած տեղեկություններով, ծեծի պատճառ է դարձել այն, որ Գրիգոր Տոնապետյանը կազմուպատրաստ չի դիմավորել հրամանատարին, ով այցելել է հենակետ, ինչը խիստ զայրացրել է վերջինիս:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին