«Առավոտ». Այսօր ՀԱԿ-ը ներքաղաքական դաշտի կարևորագույն խաղացողներից է. Նաիրա Զոհրաբյան
Հայկական Մամուլ
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀԱԿ-ի ձեւավորումը հասարակական պահանջ էր, քանի որ հասարակության մի լայն հատված հենց ՀԱԿ-ին էր դիտարկում իբրև իր շահերը իրականացնող:
«Իհարկե, միշտ չէ, որ անձնապես համաձայն եմ եղել և այսօր էլ համաձայն եմ բոլոր այն քայլերի հետ, որոնք անում է Կոնգրեսը, ինչը բնական է: Սակայն պիտի ընդունել, որ այսօր ՀԱԿ-ը ներքաղաքական դաշտի կարևորագույն խաղացողներից է, ինչը չես ասի իրենց ընդդիմություն համարող որոշ այլ ուժերի մասին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի. «Չէի ասի, որ առաջ ՀԱԿ-ն իրենից ավելի հզոր ուժ էր ներկայացնում, քան հիմա: Իմ գնահատմամբ, հակառակը՝ ՀԱԿ-ը հրաժարվելով ծայրահեղական գնահատականներ հնչեցնելուց, ծայրահեղական քայլեր որդեգրելու քաղաքականությունից, ճշգրիտ քաղաքական դաշտ է տեղափոխվել: Եվ ես բնավ այն կարծիքին չեմ, որ դրանով ՀԱԿ-ը թուլացել է»:
«Առավոտի» դիտարկմանը, որ նախկինում ԲՀԿ-ի ներկայացուցիչները, այդ թվում նաև տիկին Զոհրաբյանը, առավել խիստ էին դատում Կոնգրեսին, զրուցակիցը հակադարձեց. «Այո, ես ՀԱԿ-ի այսօրվա քաղաքականությունը շատ ավելի ճշգրիտ եմ համարում, քան նախկին՝ ամեն ինչ կազմաքանդելու, ավերելու ծայրահեղ քաղաքականությունը: Ինչը չէր լուծում մի կարևորագույն հարց. Թեև իրարամերժ կարծիքներ ունենալու դեպքում միմյանց լսելու եւ հարգելու մշակույթի ձևավորում»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին