ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Փաշինյանի քարտ-բլանշը Սորոսին և ՌԴ կոշտ արձագանքը

Վերլուծական
Ամիսներ առաջ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանրային քննարկում-սեմինար՝ նվիրված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկմանը ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին և դրանցից բխող խնդիրներին։ Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումները վերացնելուն, ինչպեսև, լրացուցիչ կերպով, ՀԿ-ների և հիմնադրամների հանրային հաշվետվողականությունը մեծացնելուն։ Այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ի միջոցով կառավարությունը փորձում է վերահսկելի դարձնել Հայաստանի տարածքում գործող հասարակական կազմակերպությունները: Ո՞րն է դրա նպատակը: Պարզ է, որ գործող օրենքը հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում բավական ակտիվ մասնակցություն ցուցաբերել ներքաղաքական գործընթացներին: Այն, որ ՀԿ-ը կարող է ինչ-ինչ ֆորմատով մտնել քաղաքական դաշտ, սատարել այս կամ այն քաղաքական ուժին՝ գաղտնիք չէ: Ավելին, ամիսներ առաջ մամուլում պարբերաբար խոսվում էր այն մասին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական մեծ գումարներ է ծախսում Հայաստանում ՀԿ-ներ հիմնելու համար, որոնք հետագայում պետք է ակտիվորեն ներգրավվեին քաղաքական գործընթացների մեջ: Նման փոփոխություններով կառավարությունը առաջնահերթ փորձում է կանխել հենց վերոնշյալ սցենարի իրականացումը, հատկապես, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները, և վերջիններիս հետ սերտ հարաբերություններ ունեցող գործիչները արդեն իսկ ձեռնամուխ են եղել ՀԿ-ի ստեղծմանը, թերևս, նախընտրելով խաղից դուրս չմնալու հենց այդ տարբերակը: Բնական է, որ նախագծերի ընդունման դեպքում ՀԿ-ի անկախությունը և մանևրելու հնարավորությունը խիստ սահամանափակվելու է, իսկ պետությունը ձեռք է բերելու վերջիններիս վրա ազդեցության լուրջ լծակներ:
 
Սակայն այս ողջ պատմության մեջ կա մեկ բայց, արդյո՞ք վերահսկողությունը տարածվելու է նաև Հայաստանում արտասահմանյան կապիտալով բացված ՀԿ-ի՝ մասնավորապես «Բաց հասարակության հիմնադրամի»-ից ֆինանսավորվող Հայաստանյան ՀԿ-ի վրա: Դժվար թե իշխանությունները գնան նման քայլի, իսկ տվյալ դեպքում ունենալու ենք մի պատկեր, երբ դաշտը կմաքրվի, և այստեղ դոմինանտ կդառնան հենց Արևմուտքից սնվող արտասահմանյան ՀԿ-ները, ի դեմս՝ «Սորոսի հիմնադրամ»-ի: Պատահական է արդյոք Հայաստանում ՌԴ դեսպանատան մտահոգությունը, որը հնչեց բառացիորեն երեկ: Տարածած հայտարարության մեջ դեսպանատունը «Արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներին եւ ԶԼՄ-ներին» մեղադրում է հայ-ռուսական հարաբերությանը վնասելու, կապը խզելու ջանքի համար: Թե, հատկապես, ինչ կառույցների եւ ԶԼՄ-ների նկատի ունի ՌԴ դեսպանատունը, հայտարարության մեջ մանրամասնված չէ: Դեսպանատունն անընդունելի է համարում, որ այդ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները քննարկում են հայ-ռուսական հարաբերության հարցը, ռազմակայանի հարցը եւ այլն: Առանց բացահայտ անուններ նշելու էլ պարզ է, որ դեսպանության հայտարարությունը վերաբերվում է Հայաստանում վերջին շրջանում ակտիվացած սորոսականներին, ովքեր հակառուսական քարոզչության հարցում արդեն իսկ դուրս են եկել ՀՀ սահմաններից՝ հասնելով ԱՄՆ կոնգրես: Իհարկե՝ դեսպանությունը կարող էր իր մտահոգությունը հայտնել դիվանագիտական խողովակներով, այսպես ասած՝ կուլուարներում, առանց հարցը հանրայնացնելու: Այն, որ նման կոշտ հայտարարությունը արվում է հրապարակային, ենթադրում է, որ դեսպանատան հայտարարության հասցեատերը շատ հստակ է, և ռուսական կողմը բացահայտ ակնարկում է Նիկոլ Փաշինյանին, որ սորոսականներին քարտ-բլանշ տալը իրենց սրտով չէ…
 
Բազմիցս է խոսվել այն մասին, որ հեղափոխությունից հետո նախկին և ներկա իշխանությունների միջև ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունները ենթադրում էին ՀՀ դուրս բերումը ՌԴ ազդեցության ոլորտից և արևմտյան ծիր տանելը: Սակայն հեղափոխությունից հետո Փաշինյանը չի շտապում իրագործել պայմանավորվածությունները, փորձում է մանևրել, սիրաշահելով՝ մերթ ռուսներին, մերթ Արևմուտքին, սա ոչ այլ ինչ է, քան փորձ՝ նստել միանգամից երկու աթոռի վրա: ՀԿ-ի մասին օրենքի փոփոխությունը ենթադրում է քարտ-բլանշ՝ արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ին, հետևաբար կարող ենք փաստել, որ սա, ի հեճուկս, ռուսների՝ Փաշինյանի հերթական ռևերանսն է արևմուտքի նկատմամբ…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված