Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր
Հայաստան
Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ երկրորդ խորհրդակցությունը՝ նվիրված ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության և սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառին առնչվող մի շարք կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման և ընդլայման խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և համակարգի ՊՈԱԿ-ների ղեկավարներ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և «Գեոռիսկ» ՓԲ գիտահետազոտական ընկերության (Գեոռիսկ) տնօրենները, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև այլ առաջատար մասնագետներ:
Խորհրդակցությունն անցավ գործնական, բարեկամական մթնոլորտում: Ստորագրվեցին Փոխըմբռնման հուշագրեր ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության և հանդիպմանը ներկա վերոնշյալ կազմակերպությունների միջև:
Քննարկվեց կատարվելիք աշխատանքների թեմատիկ պլանը, որը կլրամշակվի և կընդունվի հաջորդ հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի