ԱՄՆ պետպարտքը նոր ռեկորդ է սահմանել
Տնտեսություն
ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային նշագծի՝ 23 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքին։
Դոնալդ Թրամփի նախագահության սկզբում պետպարտքը եղել է 20 տրիլիոնից էլ քիչ, բայց այն սկսել է աճել դաշնային բյուջեի դեֆիցիտի պատճառով:
Նշվում է, որ ԱՄՆ-ի ներկայիս պարտքային խնդիրները 2007-2008 թթ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժառանգությունն են։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ն ստիպված է եղել մի քանի անգամ բարձրացնել պետպարտքի վերին թույլատրելի շեմը։
Ըստ ամերիկացի տնտեսագետների՝ 2026 թվականին պետական պարտքը կհասնի 30 տրիլիոն դոլարի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից