Քադաֆիի դուստրը կոչ է արել տապալել Լիբիայի նոր իշխանություններին
Աշխարհ
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը՝ Աիշան կոչ է արել լիբիացիներին տապալել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ձևավորած նոր կառավարությունը։ Այս մասին հաղորդում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով սիրիական հեռուստաալիքներից մեկին։
«Իմ հայրը չի հեռացել մեզնից, նա միշտ մեզ հետ է։ Մի՛ մոռացեք նրա հրամանները՝ ըստ որի պետք է շարունակեք պայքարը, նույնիսկ եթե դուք այլեւս չեք լսում նրա ձայնը»,- ասել է Աիշա Քադաֆին հոր մահից 40 օր անց։ Ըստ վերջինիս՝ Լիբիայի ներկա իշխանությունները եկել են ՆԱՏՕ–ի ուղղաթիռների «օգնությամբ»։ Այս տարվա օգոստոս ամսին Աիշան, նրա մայրը և երկու եղբայրները լքել էին Լիբիան և հաստատվել Ալժիրում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ