Ռուսական Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան տարեվերջին կամ 2020-ի սկզբին
Հայաստան
Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ինքնաթիռները ժամանելու են կամ դեկտեմբերին կամ հունվար-փետրվար ամիսներին»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այդպես էլ նախատեսված է եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է