Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

«Թռչկան» նախաձեռնության կարծիքը Թեժսարի հանքի շահագործման վերաբերյալ

Հասարակություն

«Թռչկան» քաղաքացիական բնապահպանական նախաձեռնությունը իր կարծիքն է ներկայացրել Թեժսարի հանքի շահագործման հեռանկարի վերաբերյալ՝ այն ուղղելով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

««Ալումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի բաց եղանակով շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասի վերաբերյալ

Հարգելի գործընկերներ.

հարկ ենք համարում ձեզ ներկայացնել մեր նախաձեռնության կարծիքը վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ:

Նախ նշենք, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում իր նպատակին, քանի որ չի իրականացված որևէ հիմնավոր, մասնագիտական հետազոտություն և ուսումնասիրություն՝ բնության տարբեր տարրերի վրա հնարավոր ազդեցության, դրանց մեղմման կամ կանխարգելման, ինչպես նաև բնությանը հասցվող վնասը գնահատելու ուղղությամբ:

Ստորև շարադրենք մի քանի կետեր, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս տվյալ փաստաթղթի թերի լինելը.

1. Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթում բացակայում են տվյալ հանքավայրի անմիջական ազդեցության գոտում գտնվող Արզական-Մեղրաձորի, Մարգահովտի, Կովկասյան մրտավարդի, Հանքավանի ջրաբանական արգելավայրերի և հարակից անտառային զանգվածների, «Դիլիջան» ազգային պարկի, Մարմարիկ և Աղստև գետերի, ինչպես նաև դրանց վտակների, Մարմարիկի ջրամբարի, Հանքավան-Մեղրաձոր-Ծաղկաձոր հատվածի հանգստյան տների գործունեության վրա հնարավոր ազդեցությունները:

2. Փաստաթղթում բավականին շատ են հիմնազուրկ ենթադրությունները կամ մոտավոր տվյալները, ինչը նման նախագծերի համար ուղղակի անթույլատրելի է:

3. Փաստաթղթում ներկայացված չեն հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի վերաբերյալ էական տվյալներ և դրանց ուղղակի ու անուղղակի ազդեցությունները շրջակա միջավայրի վրա, առանց որի անհնար է լիարժեք գնահատել այս նախագծի բնապահպանական վտանգները:

4. 1.5. «Հողային ծածկույթ» կետում ներկայացված են գրականությունից հայտնի տարբեր հողային տիպերի բնութագրիչներ, ըստ որոնց տվյալ տարածքում կան բավականին արժեքավոր հողային տիպեր, սակայն, կետի վերջում, չգիտես թե ինչ հիմնավորմամբ, նշվում է. «Միևնույն ժամանակ պետք է նշել, որ անմիջապես հանքավայրի տարածքի հողածածկը աղքատ կազմ ունի և չի պարունակում էական քանակով հումուս»: Քանի որ չկա որևէ հղում տվյալ տարածքում իրականացված հետազոտությունների վերաբերյալ, կարծում ենք, որ նման եզրահանգումն ուղղակի որոշ մարդկանց ենթադրություններն են, ինչը լրիվ հիմնազուրկ է:

5. 1.6«Բուսական աշխարհ» կետում գրված է. «Մարմարիկի ավազանի բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի ավելի քան 801 տեսակով և ենթատեսակով, որոնք պատկանում են 86 ընտանիքների 360 ազգերին»: Այս միտքը փաստում է տվյալ տարածաշրջանի հարուստ բուսական աշխարհի մասին, սակայն փաստաթղթում բացակայում է որևէ հղում, որը ցույց կտար նախագծող խմբի կողմից իրականացված դաշտային որևէ հետազոտության մասին, առավել ևս դրանց վրա հանքավայրի շահագործման իրական ազդեցության մասին: Նշված չէ նաև, թե այդ 801 տեսակ բույսերից քանիսն են գրանցված Հայաստանի Կարմիր գրքում:

6. 1.7 «Կենդանական աշխարհ» կետում ևս, որը նախագծում ներկայացված է ընդամենը հինգ տողով, արված են այն սխալները, ինչ վերոնշյալ կետում, այսինքն տեքստից ակնհայտ է դառնում, որ որևէ լուրջ ուսումնասիրություն չի իրականացվել, այլ օգտագործվել են որոշակի գրականության նյութեր: Փաստաթղթում նշվում է, որ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին բնակվում են ազնվացեղ և ուսուրական բծավոր եղջերուներ, սակայն մոռացել են նշել այդ տարածքներում հանդիպող կասպիական ուլարի և կովկասյան մարեհավի մասին, որոնք գրանցված են Կարմիր գրքում:

7. «Զրոյական, հիմնական և այլընտրանքային տարբերակների հակիրճ նկարագրությունը» բաժնի 3.2. «Քննարկվող տարբերակները» կետում դիտարկվել են հանքավայրի շահագործման մի քանի տարբերակներ եւ որպես ընդունելի տարբերակ առաջարկվել է հանքաքարի տեղում հարստացման տարբերակը: Փաստաթղթում գրված է. «... ներկայացվող նախագծում նշված են նաև ջարդիչ կայանի, հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի տեղերը: Նախագծային փաստաթղթերի բնապահպանական դրական եզրակացության դեպքում և նշված տարբերակի վերջնական ընդունման արդյունքում կկազմվեն այդ հանգույցների աշխատանքային նախագծեր»: Հարկ ենք համարում հիշեցնել նախագծողներին և փորձաքննություն իրականացնող պետական լիազոր մարմնին, որ մենք գործ ունենք մի փաստաթղթի հետ, որը «կանաչ» լույս է տալու տվյալ հանքավայրի բաց եղանակով շահագործմանը և հենց այս փուլում պետք է արդեն կատարված լինեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և մշակված լինեն համապատասխան միջոցառումները, որոնք էլ պետական լիազոր մարմինը պետք է ենթարկի փորձաքննության և տա իր եզրակացությունը: Հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը այն էական կետերն են, որոնք առավել մանրամասն պետք է նկարագրված լինեին տվյալ փաստաթղթում, ներկայացված լինեին որոշակի լուծումներ, ինչն ընդհանրապես բացակայում է:

8. Անընդունելի է 5.«Շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցությունը» բաժնի 5.2.2. «Ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա» կետում գրված հետևյալ միտքը. «Տեխնիկական ջրի օգտագործումը ամբողջությամբ հանդիսանում է անվերադարձ ջրօգտագործում և արտահոսք չի առաջանում»: Նույն բաժնում բերված աղյուսակից պարզ երեւում է, որ օրինակ, ավտոճանապարհների և հարթակների ջրցանման համար տարեկան օգտագործվելու է խմելու որակի 10688.0 մ3 ջուր: Տրամաբանական հարց է առաջանում. ավտոճանապարհների վրա օգտագործված ջուրը արտահոսք չի՞ առաջացնելու։ Ինչպե/ս է այն կառավարվելու և ի՞նչ հիմքով է այն համարվում անվերադարձ օգտագործում: Նույնը վերաբերում է նաև հորատման տեղանքների և հանքազանգվածի խոնավացման համար անհրաժեշտ ջրին: Նշենք, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է օգտագործել տարեկան 64820.0 մ3 խմելու որակի ջուր: Այստեղ հարկ ենք համարում նաև հիշեցնել փորձաքննություն իրականացնող պետական լիազոր մարմնին, որ նշված քանակի խմելու որակի ջրի օգտագործումը պետք է դիտարկել տվյալ տարածաշրջանի խմելու, ոռոգման, ինչպես նաեւ Արարատյան դաշտին ոռոգման ջրի պահանջարկի հաշվարկման և առաջնային բավարարման համատեքստում:

9. 5.2.3. «Ազդեցությունը հողային ռեսուրսների վրա» կետում ևս ներկայացված են ընդամենը համընդհանուր հայտնի, գրականության մեջ հանդիպող որոշ մտքեր, սակայն կոնկրետ տվյալ հանքավայրի ազդեցության մասին որևէ ուսումնասիրության վերաբերյալ հղումը բացակայում է:

10. 5.2.4. «Թափոնների առաջացում» կետում արտադրական թափոններ մասում նշված է, որ մակաբացման ապարները կկազմեն 189109.5hազ.մ3: Հաջորդ նախադասությամբ գրված է. «Սակայն համաձայն գործող օրենսդրության մակաբացման ապարները չեն դասակարգվում և այստեղ չեն ներառվել թափոնների ցանկում»: Հարկ է հիշեցնել նախագծողներին, որ մակաբացման ապարների օրենսդրությամբ չդասակարգումը չի նշանակում, որ չպետք է հաշվի առնել դրանց հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

11. 6. «Շրջակա միջավայրին հասցված տնտեսական վնասի գնահատում» բաժնում 6.2. «Ջրային ռեսուրսներ» կետում գրված է մի «հանճարեղ» միտք, որը մինչ այս չէինք հանդիպել ոչ մի նմանատիպ փաստաթղթում. «Անմիջապես բացահանքի շահագործման արդյունքում աղտոտված արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը մեծամասամբ՝ շնորհիվ շրջանցող առվակների և կյուվետների, հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու, իսկ հանքի խոռոչները լցվող հոսքերը հիմնականում հատակի ճեղքերի և դատարկությունների միջոցով ներծծվում են խորքերը: Համապատասխանաբար ջրային ռեսուրսներին հացվող տնտեսական վնաս չի հաշվարկվում»: Հարկ ենք համարում հիշեցնել, որ տվյալ տարածքը հանդիսանում է Աղստև և Մարմարիկ գետերի և նրանց առվակների ակունքները, հետևաբար ունեն ջրաբանական մեծ նշանակություն: Տարածաշրջանը հայտնի է նաև հանքային ջրերի և քաղցրահամ ջրերի աղբյուրների մեծ պաշարներով, որոնց մասին թեթևակի նշվել է նաև սույն փաստաթղթում, որոնց վրա ևս հնարավոր են հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցություններ, ինչի մասին ևս ընդհանրապես խոսք չի գնում: Ավելացնենք, որ հանքի խոռոչները լցվող հոսքերը, որոնք հիմնականում հատակի ճեղքերի և դատարկությունների միջոցով ներծծվում են խորքերը, չեն կարող անհետ կորչել և բնականաբար կառաջացնեն ստորգետնյա հոսքեր՝ անկանխատեսելի ելքերով:

12. 6.3. «Հողային ռեսուրսներ» կետում գրված է. «Հաշվի առնելով, որ ելքային վիճակում տեղանքը գործնականում զուրկ էր բերրի հողաշերտից, տվյալ փուլում կենսաբանական վերակուլտիվացում չի նախատեսվում: Վերակուլտիվացման աշխատանքային նախագծման ժամանակ կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ և կմշակվեն համապատասխան միջոցառումներ»: Նորից հիշեցնենք, որ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները պետք է արդեն իրականացված լինեին և մշակված լիներ համապատասխան միջոցառումների պլան, որոնք էլ պետական լիազոր մարմինը պետք է ենթարկի փորձաքննության և տա իր եզրակացությունը: Պետք է խնդրել նաև նախագծողներին պարզաբանել կենսաբանական վերակուլտիվացում եւ լեռնատեխնիկական վերակուլտիվացում (հանդիպում է տեքտում հաջորդիվ) ասելով ինչ ի նկատի ունեն:

13. 8. «Ազդեցության կանխարգելմանը և նվազեցմանը ուղղված բնապահպանական միջոցառումներ» բաժնի 8.2. «Ջրային ռեսուրսներ» կետում գրված է. «Բացահանքից մնացորդային և կողերից իջնող ջրերի հեռացման համար աստիճանների ստորոտում բերմաների վրա կողի թեքության տակ ստեղծվում են կյուվետներ ջրի հեռացման համար: Լցակույտերը և բացահանքերը սարերից հոսող անձրևաջրերից պահպանելու համար կառուցվում է շրջափակող վերսարային առու՝ L=5875մ, V=3640մ3»: Այսինքն ենթադրում ենք, որ այս ջրերի վրա որևէ ազդեցություն չկա, կարիք չկա՞ դրանք մոնիտորինգի ենթարկելու կամ գուցե լրացուցիչ մաքրման ենթարկելու:

14. 5.1.1 «Ազդեցությունը մթնոլորտային օդի վրա» կետում ընդհանրապես բացակայում են հորատապայթեցման աշխատանքների ընթացքում արտանետվող փոշու և վնասակար գազերի քանակների մասին տվյալները, հետևաբար, բացակայում է նաև այդ ամենի ազդեցության գնահատականը շրջակա միջավայրի վրա:

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթին կից կազմվում է նաև բնապահպանական կառավարման պլան (ԲԿՊ), որը ևս բացակայում է:

Չչարաշահելով տվյալ կարծիքն ընթերցողների համբերությունը՝ կարծում ենք, որ փաստաթուղթն առավել մանրակրկիտ ուսումնասիրելու և ներկայացնելու կարիք չկա, և նշված դիտողություններն առավել քան բավարար են տվյալ փաստաթղթին փորձաքննական բացասական եզրակացություն տալու համար:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված