Սիրիայում անցած երկու օրերին զոհվել է ավելի քան 140 մարդ
Մերձավոր Արևելք
Վերջին երկու օրերի ընթացքում Սիրիայում ապստամբենրի և կառավարարակ բանակի միջև բախումներ հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ, հայնում է Անատոլիական գործակալությունը:
Նշվում է, որ Հալեպի մի շարք թաղամասերում շարունակվում է հակամարտությունը կանոնավոր բանակի և Սիրիայի այսպես կոչված ազատ բանակի (SSA) միջև, որոշ թաղամասեր մնում է առանց էլեկտրականության։ Իսկ Դամասկոսի արվարձաններիում սպանվել է 58 մարդ, վիրավորվել՝ շուրջ հարյուրը։
Հալեպում բանակը ապստամբների դեմ ակտիվացրել է գործողությունները հատկապես Սալահ էդ-Դին թաղամասում։ Քաղաքի փողոցներում տեղի են ունենում զինված բախումներ Ասադի ռեժիմի հակառակորդների և կողմնակիցների միջև։ Ըստ գործակալության, կանոնավոր բանակը ընդիմադիրների հետ պայքարում օգտագործում է ծանր զինամթեր՝ հրթիռներ և հրետանի։
Թուրքական «Միլլիեթ» թերթը հաղորդում է, որ ապստամբները գրավել են Հալեպի հարավում տեղակայված ոստիկանական երկու բաժանմունք և Ասադին աջակցող Շեբիհա զինված խմաբվորման շտաբը։ Հարձակման արդյունքում զոհվել է 41 մարդ, այդ թվում 7 ոստիկան և 17 զինծառայող գերվել են ապստամբների կողմից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել