ՀԱՊԿ ԽՎ նախագահն Արարատ Միրզոյանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար
Հայաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում անցկացնելու և ջերմ ընդունելության համար: Այս մասին Վոլոդինն ասաց նոյեմբերի 5-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում:
«Առաջին անգամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստ անցկացնում Երևանում: Մենք այսօր ոչ միայն մեզ զգացինք ինչպես տանը, այլ նաև արդյունավետ իրականացրինք մեր աշխատանքը»,- ասաց Վոլոդինը:
Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺնախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, ՂազախստանիՄաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Բելառուսի խորհրդարանի պատվիրակն է Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՎլադիմիր Բազանովը:
Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են Սերբիայի, Իրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչները: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Աֆղանստանի խորհրդարանի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է