Օբաման թույլ է տվել ԿՀՎ-ին օգնել սիրիացի ապստամբներին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է գաղտնի հրաման, որով լիազորում է ԿՀՎ-ին և այլ ամերիկյան կազմակերպություններին օգնել սիրիական ապստամբներին, հաղորդում են Reuters-ը և CNN-ը։ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Թոմի Վիթորը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Թե երբ է Օբաման նման հրաման ստորագրել, հայտնի չէ։ Չի նշվում նաև, թե Օբաման ինչպիսի օգնություն է թույլ տվել տրամադրել ընդդիմությանը։ Այնուամենայնիվ, դիվանագիտական աղբյուրները CNN-ին հայտնել են, որ ամերիկյան հետախուզությունը սիրիացիներին տվյալներ է փոխանցում կառավարական զորքերի գտնվելու վայրերի մասին։ Բացի այդ, ԱՄՆ-ը, ըստ CNN-ի, բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի երկրների հետ, այդ թվում նաև՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի, ապստամբներին զենք տրամադրելու հարցով։
Պաշտոնապես ԱՄՆ-ը հրաժարվում է զինել ապստամբների՝ պատճառաբանելով, որ ամերիկյան իշխանություններին քիչ բան է հայտնի նրանց մասին։ Նշենք, որ, ըստ Պետդեպարտամենտի, ԱՄՆ-ը տրամադրել է 25 մլն դոլար Սիրիայի ընդդիմությանը օգնություն տրամադրելու համար և 64 մլն՝ Սիրիայի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)