Վաղը ՄԱԿ-ում տեղի կունենա քվեարկություն Սիրիայի հարցով
Աշխարհ
Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի կունենա Սիրիայում հակամարտության վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկություն։
Ռուսական լրատվական գործակալություները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում են, որ Սաուդյան Արաբիայի կողմից ներկայացված փաստաթղթի նախագիծն էական փոփոխությունների է ենթարկվել:
Տեքստից հանվել է պետություններին ուղված՝ Դամասկոսի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման կոչը։ Բացի այդ, փաստաթղթից անհետացել է նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացմանը վերաբերող գլուխը, որը դիտարկվում էր որպես պարտադիր պայման իշխանության խաղաղ փոխանցման համար։ Միևնույն ժամանակ, փաստաթղթի հեղինակները Դամասկոսից սպասում են զորքերի՝ բնակավայրերից դուրսբերում, ինչպես նաև ռազմական տեխնիկայի օգտագործման դադարեցում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ