Սիրիայում առևանգվել է 2 թուրք լրագրող
Թուրքիա
Սիրիայում «Քրդական աշխատավորական կուսակցության» սիրիական թևի կողմից առևանգվել են թուրքական Milli Gazete և Star թերթերի լրագրողներ Քեմալ Գյումուշը և Ջիհաթ Արփաջաքը։ Նրանց առևանգել են թուրք–սիրիական սահմանին մոտ գտնվող հիմնականում քրդաբնակ Աֆրինում։
Լրագրողները Սիրիայում էին գտնվում տեղի ունեցող բախումները լուսաբանելու համար։ Նրանցից խլվել են բջջային հեռախոսները։ Այլ տեղեկություններ դեռևս չկան։
Սա լրագրողների առևանգման առաջին դեպքը չէ։ Ոչ վաղ անցյալում նույնպես առևանգվել էր երկու թուրք լրագրող, ովքեր 58 օր հետո Իրանի միջնորդությամբ ազատ էին արձակվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)