Սիրիայում ապստամբները տանկերից գնդակոծում են «Մենահ» օդանավակայանը. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելք
Սիրիացի ապստամբները տանկերից գնդակոծում են Հալեպից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանը, հայտնում է France-Press-ը՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին» (OSDH)։
Նշենք, որ «Մենահ» օդանավակայանը գտնվում է Հալեպ քաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Ավեղի վաղ հաղորդվում էր ռազմական ավիացիայի զինյալների դեմ տանկերի գործածման, ինչպես նաև հակակառավարական խմբավորումների զինյալների մոտ գտնվող տանկերի մասին։
Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից, որի ընթացքում զոհվել է, ըստ ՄԱԿ-ի տվյալների, 16 հազար մարդ։ Արևմտյան երկրները և մի շարք արաբական պետություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ցանկանում են հասնել նախագահ Բաշար Ասադի հրաժարականին՝ համարելով, որ այս ճանապարհով կհասնեն բռնության դադարեցմանը։ Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը կարծում են, որ միջամտությունը Սիրիայի իրավիճակին կհանգեցնի հակամարտության սրման։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել