ՀՀ-ում Չեխիայի դեսպանը շատ բարձր է գնահատում հայ-չեխական հարաբերությունների մակարդակը
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին հայ-չեխական հարաբերությունների մակարդակը գնահատում է շատ բարձր:
Այս մասին դեսպանն ասաց նոյեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Չեխիայի և Հայաստանի հարաբերություններն իսկապես երկար ժամանակ է գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Առաջին հերթին` քաղաքական հարաբերությունները: Վերջերս Նյու-Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպես Չեխիայի Հանրապետության վարչապետին, երբ նրանք մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, ընդգծվել է մեր հարաբերությունների դրական մակարդակը»,- ասաց դեսպանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն