Ստամբուլում կրակոցներ են հնչել. կան տուժածներ
Թուրքիա
Ինչպես հաղորդում է թուրքական "Hurriyet"-ը՝ նախնական տվյալներով, առնվազն երեք մարդ է վիրավորվել Ստամբուլում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել "Sultanahmet" հրապարակում, որտեղ անձը չպարզված տղամարդն անհայտ գազային ատրճանակով մի քանի կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ։
"CNN Turk"–ի հաղորդմամբ՝ հանցագործը կրակոցներ է արձակել տուրիստական ավտոբուսում գտնվող ուղևորների ուղղությամբ։ Ոստիկանությանը հանցագործին հաջողվել է ձերբակալել հրապարակում գտնվող թանգարաններից մեկի մուտքի մոտ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)