ՊԵԿ նախագահի տեղակալը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ երկրների հարկային ղեկավարների համակարգող խորհրդի նիստին
Տնտեսություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը Մոսկվայում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստին:
Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական e-gov.am կայքում:
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)»,- նշված է որոշման տեքստում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)