Վարդգես Գասպարիին չի թույլատրվում, իսկ լրագրողին թույլատրվում է
Հասարակություն
Երեկ ի պաշտպանություն Կոնգրեսի ակտիվիստների նախագահական նստավայրի առջև անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ՀՀ ոստիկանները իրավապաշտպան Վարդգես Գասպարիին թույլ չէին տալիս անցնել փողոցը և իր բողոքն արտահայտել անմիջապես Բաղրամյան 26-ի առջև։
Թեև Գասպարիին թույլ չտվեցին հասնել նախագահական նստավայրի առջև, սակայն դա իր փոխարեն արեց Ֆրանսիայից Հայաստան ժամանած լրագրող Սեդա Մավյանը: Մենք փորձեցինք ոստիկանությունից ճշտել, թե ինչպես է պատահում, որ Վարդգես Գասպարիին չի թույլատրվում ակցիա կազմակերպել նույն վայրում, ինչ թույլատրվում է լրագրողին, ոստիկանությունից մեզ պատասխանեցին, որ Վարդգես Գասպարին ցանկացել է ակցիա կազմակերպել, իսկ օրենքների և հավաքների ազատության մասին Քր.օր. 19-րդ հոդվածով արգելվում է։
Ինչ վերաբերում է լրագրողին, նա բողոքի ակցիա չի անցկացրել, նա հանդես էր եկել որպես լրագրող, իսկ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը հանգեցնում է քրեական պատասխանատվության քր. օր.164 հոդվածով։
Ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է լրագրողն արտահայտում իր բողոքը.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը