«Արմավիան» իրականացրել է Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ առաջին չվերթը
Հասարակություն
«Արմավիայի» լրատվական ծառայությունից Lurer.com-ին հայտնում են, որ Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, հավատարիմ մնալով իր խոսքին, այսօր՝ օգոստոսի 2-ին ժամը 14:01-ին իրականացրել է Երևան-Հալեպ-Երեւան լրացուցիչ առաջին չվերթը:
Չվերթը իրականացվել է առանց ուղևորների՝ պահանջարկի բացակայության պատճառով: Հալեպից Երևան ինքնաթիռը, ըստ նախատեսվածի, «Զվարթնոց» օդանավակայան կժամանի օգոստոսի 2-ին ժամը 18:25-ին, իսկ Հալեպից Երևան ուղևորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ:
Հիշեցնենք, որ առաջին լրացուցիչ չվերթը նախատեսված էր օգոստոսի 1-ին, 108 տեղանոց Բոինգ օդանավով: Սակայն ուղևորների բացակայության պատճառով այն չկայացավ: Նշվածից ելնելով՝ 108 տեղանոց Բոինգ օդանավը օգոստոսի 2-ին փոխարինվեց SAG-200 օդանավով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը