Երեք ավագ դպրոց՝ սիրիահայ դպրոցականների ուսուցման համար
Գիտություն և Մշակույթ
ՀՀ Կրթության և գիտության մամլո ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով Երևան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց՝ Կենտրոն համայնքում՝ թիվ 182, Արաբկիր համայնքում՝ թիվ 54 և Նոր Նորք համայնքում՝ թիվ 62 ուսումնական հաստատությունները: Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ՝ սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում