Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

Երևանի քաղաքապետարանի «առաջարկը» հակադրում է անհակադրելին

Հասարակություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է Համազգային թատրոնը չկառուցել Մաշտոցի պուրակում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Թատերական ինստիտուտի տարածքում տարիներ ի վեր «ապաստանած» Համազգային թատրոնը մոտ է սեփական տարածք ունենալու հարցի վերջնական լուծմանը: Սակայն այս ողջունելի իրադարձությունը խորապես ստվերվում է Համազգային թատրոնի շենքի համար առաջարկվող տեղի՝ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակի ընտրությամբ:

Երևանի քաղաքապետարանի այս «առաջարկը» հակադրում է անհակադրելին՝ Համազգային թատրոնը, որպես մշակույթի հիմնատարր, և մյուս կողմից քաղաքային մշակույթի անօտարելի մաս կազմող պուրակն ու Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը: Անվերապահորեն աջակցելով Համազգային թատրոնի՝ սեփական շինություն ունենալու գաղափարին և գնահատելով այն որպես կարևոր իրադարձություն հանրության մշակութային կյանքում՝ մենք պահանջում ենք հանրային սեփականություն հանդիսացող տարածքի հաշվին չիրականացնել Համազգային թատրոնի շենքի շինարարություն:

Հարկ ենք համարում հղում կատարել այն փաստին, որ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը մի քանի անգամ արդեն մերժել է այդ վայրում շինարարության առաջարկը: Հեղինակավոր ճարտարապետներն արդեն իսկ իրենց ծանրակշիռ փաստարկներն են բերել՝ խիստ բացասական գնահատելով պուրակի կառուցապատումը: Չնայած մասնագիտական շրջանակների մերժմանը՝ նախագիծը փորձ է արվում դնել հանրային քննարկման: Մենք ապավինում ենք Համազգային թատրոնի ղեկավար՝ Սոս Սարգսյանի քաղաքացիական գիտակցությանը և համոզված ենք, որ նա, որպես «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ, այլընտրանքային վայր կպահանջի թատրոնի համար և պատրաստ ենք անվերապահորեն աջակցել նրան այդ հարցում: Մենք մտադիր ենք հանդիպումներ ունենալ Սոս Սարգսյանի և թատրոնի ճակատագրով մտահոգ բոլոր մշակույթի գործիչների հետ բոլոր տեսակետները և հնարավոր այլընտրանքները քննարկելու համար:

Մենք կարծում ենք նաև, որ սա լավ առիթ է քաղաքացիների, մտավորականների և քաղաքային իշխանությունների հետ նոր հանրային մեծ քննարկում սկսել՝ վերաիմաստավորելու Երևանի ազատ հանրային տարածքների՝ որպես ազատության և համերաշխության խորհրդանիշների դերի ընկալման շուրջ:
Մենք համոզված ենք, որ Երևանի քաղաքապետարանը և քաղաքաշինական օրենքների պահպանման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է վերաիմաստավորեն իրենց մոտեցումը մասնավոր և հանրային սեփականություն հանդիսացող տարածքների հանդեպ և անհրաժեշտ կամքի առկայության դեպքում կարող են թատրոնին արժանի տեղ տրամադրել: Նման տարբերակ կարող է լինել այլընտրանքային չօգտագործվող տարածքների տրամադրումը կամ մասնավոր ընկերությունների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելու և էլիտար շենքերի շինարարությունը չավարտելու, քաղաքացիներից միջոցները խաբեությամբ առգրավելու դեպքերում այդ տարածքների համար պայմանագրերի խզումը և տրամադրումը Համազգային թատրոնին:

Միաժամանակ մենք պահանջում ենք քաղաքային իշխանություններից, օրակարգից հանելով Գլխավոր պողոտայի կառուցապատման հարցը, բացառել կապիտալ շինարարություն ենթադրող ցանկացած նախագծի քննարկում' Երևանի Գլխավոր պողոտայում գտնվող Մաշտոցի պուրակում և ամբողջությամբ այն բարեկարգել: Սա նաև պետք է վերաբերվի Երևանի բոլոր հանրային ազատ ու կանաչ տարածքներին:

Մենք պահանջում ենք պետական կառավարման մնացյալ կառույցներին' մնալ ՀՀ սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների շրջանակներում, չճնշել և չմիջամտել քաղաքային իշխանությունների գործունեությանը: Մենք հաստատակամ ենք և սկզբունքային Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակում կապիտալ շինարարություն թույլ չտալու և Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի պահանջներին հետամուտ լինելու հարցում»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված