Ակցիա Քննչական գլխավոր վարչության առջև
Հասարակություն
Այս պահին շարունակվում է բողոքի ակցիան Ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքի առջև: Հավաքվածները մեղադրում են Ոստիկանությանը, որ մեղադրանքի փոփոխության մեջ նշված է, թե մահը Վահե Ավետյանին պատճառվել է անզգուշությամբ:
Ակցիայի ժամանակ քննիչներից մեկը մոտեցել է ակցիայի մասնակիցներին և առաջարկել 4-5-ին բարձրանալ վերև՝ քննարկելու այդ հարցը, սակայն ակցիայի մասնակիցներից Դավիթ Սանասարյանը մերժել է քննիչի առաջարկը և ասել, որ դրա համար կան փաստաբաններ:
Հիշեցնենք, որ ակցիան կազմակերպել էր «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնությունը պահանջում է փաստաբաններին անհապաղ տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը