180-185,000 մեքենա մինչև 2019-ի ավարտը կներկրվի ՀՀ․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Տնտեսություն2019-ին նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստան է ներկրվել 140,000 մեքենա, իսկ մինչև տարեվերջ դրանց քանակը կհասնի 180-185,000-ի: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
2017-ին ՀՀ ներկրվել է 34,000, 2018-ին՝ 67, 000 մեքենա:
Մելքումյանը նշել է, որ արդյունքում պետբյուջեն ստացել է մոտ 180 միլիոն դոլարի համարժեք գումար՝ մաքսատուրք և ԱԱՀ, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 250 միլիոնի։
Պատգամավորը նշել է նաև. «Ցանկանում ենք, որ ժամանակավորապես, 1 տարով, ավտոմեքենաներ ներկրող ֆիզիկական անձանց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես 20-25,000 մարդ կհայտնվի կտրուկ փոփոխված իրավիճակում և դա լուրջ խնդիրներ կառաջացնի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)