ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Կրթության ոլորտի հիմնախնդիրներից «թռածները»

Վերլուծական
Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի դեմ նստացույց է՝ նրա հրաժարականի պահանջով: Նստացույցը իրականացնում են ՀՅԴ երիտասարդները, նաև մի շարք ուսանողներ պետհամալսարանից: Առիթը բուհերի գործունեության մեջ փոփոխության մտադրությունն է, որը Հայոց լեզու, Հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ որոշումը, այսպես ասած, ոչ պրոֆիլային ֆակուլտետների համար, թողնում է բուհերի ղեկավարությունների որոշմանը: Լուրջ խնդիր է դա թե ոչ՝ կարելի է երկար քննարկել, մի բան, սակայն, ակնհայտ է, այսօր կրթության ոլորտին առընչվող քննարկումները հանրային օրակարգում գերակա դեր են զբաղեցնում, քաղաքական ուժերը, առանձին շարժումները, եթե նույնիսկ չեն միանում ուսանողների պահանջներին, առնվազն արտահայտում են իրենց կարծիքն ու գնահատականը: Հարցին վերաբերվող հայտարարություններով են հանդես եկել ՀՅԴ-ն, անգամ ՀՀԿ-ն, բազմաթիվ դասախոսներ, ուսանողական խորհուրդների ղեկավարներ, ակտիվիստներ, կրթության ոլորտի փորձագետներ:
 
Այս համընդհանուր աժիոտաժի ֆոնին, ուշագրավ է այն անձանց և կառույցների լռությունը, ովքեր դեռևս ամիսներ առաջ փորձում էին իրենց դիրքավորել, իբրև կրթության ոլորտում որակի բարելավման, ուսանողների իրավունքների համար մղվող պայքարի առաջամարտիկներ: Խոսքը առաջին հերթին «Ռեստարտ» նախաձեռնության մասին է, այն երիտասարդների, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից և երկար պայքարելուց հետո՝ ի վերջո հասան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բաղձալի հրաժարականին: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան՝ նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին: Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամին: Պետք է փաստել, որ ԵՊՀ ռեկտորի հրաժարականից հետո ռեստարտցիները լուրջ մտահոգություն չեն դրսևորում ո′չ ԵՊՀ խնդիրների, ո′չ էլ Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ , առավել ևս չեն պահանջում տոտալ ռեստարտ: Առնվազն տարօրինակ է, որ պատեհ-անպատեհ առիթների կրթական բարեփոխումների առաջարկ հնչեցնող, ծրագրեր առաջարկող սորոսական երիտասարդները լռում են հենց այս պահին, երբ իսկապես պետք է գործուն մասնակցություն ունենային ծավալվող գործընթացներին:
 
Այսօր լռում են նաև այն իմքայլականները, ովքեր ժամանակին պնդում էին, որ կրթական ռեֆորմները անհնար է անցկացնել առանց ուսանողության ձայնը լսելու: Օրինակ, հետաքրքիր է իմանալ, իսկ ինչ է մտածում այսօր ծավալվող շարժման մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով իրեն համարում է «ուսանողների շահերի թիվ մեկ պաշտպանը» Հայաստանում: «Պաշտպանի» ծպտունը, սակայն, մինչ օրս չի լսվել, վերջինս անգամ հրաժարվել է պատասխանել՝  խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին, չնայած՝ պարտավոր էր դա անել՝ ի պաշտոնե:
 
Չի լսվել նաև կրթական ոլորտի հետ սերտ առնչություն ունեցող մեկ այլ իմքայլականի՝ Հովհաննես Հովհաննիսյանի ձայնը, վերջինս մի քանի ամիս կրթության և գիտության փոխնախարար էր, այնուհետև ստանձնելով ԱԺ մանդատը՝ կենտրոնացել է հենց կրթական ռեֆորմների իրականացման վրա: Ի՞նչ է մտածում ռեֆորմիստը այսօր ծավալվող քննարկումների, ակցիաների և ուսանողների պահանջների մասին: Հովհաննիսյանի լռությունը կարող է նաև այլ պատճառ ունենալ, արդեն մի քանի օր է ինչ մամուլը ակտիվորեն քննարկում է վերջինիս՝ կրթության և գիտության նախարար դառնալու բաղձալի երազանքը, որը կարող է իրականություն դառնալ, եթե սայթաքի Արայիկ Հարությունյանը:
 
«Իմ Քայլ»-ի մեկ այլ պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանն էլ հայտարարում է, որ այսօր ուսանողների պահանջները արդարացված չեն: Ի դեպ, նույն Սոֆիա Հովսեփյանը հեղափոխության օրերին ԵՊՀ մոտ ուսանողներին դասադուլի կոչ էր անում: Ստացվում է, այն ժամանակ ՝ նպատակին հասնելու այդ քայլը արդարացված էր, Նոր Հայաստանում՝ արդեն ոչ:
 
Այս ամենը վկայում է այն երկակի ստանդարտների մասին, որոնք այսօր, ցավոք սրտի, մեծ տեղ ունեն հայաստանյան քաղաքական դաշտում: Մարդիկ, ովքեր դեռ երեկ այս կամ այն ոլորտում պայքարի առաջամարտիկներ էին, այսօր կարող են մոռանալ այդ հանգամանքի մասին և քաղաքական, իսկ գուցե նաև անձնական դրդապատճառներից ելնելով՝ քար լռություն պահպանել՝ ամիսներ անց դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել սկզբունքայնության և բռնած պայքարի ուղին չդավաճանելու անհրաժեշտության ու կարևորության մասին..․
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված