Քոֆի Անանը լքում է Սիրիայում հատուկ պատվիրակի իր պաշտոնը
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի` Սիրիայում հատուկ պատվիրակ Քոֆի Անանն այսօր հրաժարական է տվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հայտնել է այդ մասին՝ հավելելով, որ ինքը շատ է ցավում դրա համար, - հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Անանը պաշտոնը կլքի օգոստոսի 31-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր նախկին գործընկերոջն այս պաշտոնում նշանակել էր փետրվարի վերջին: Ըստ Բան Կի Մունի և Քոֆի Անանի համատեղ հայտարարության` նախկին գլխավոր քարտուղարը պետք է ջանքեր գործադրեր «Սիրիայում բռնությունների դադարեցման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել