Էներգետիկ ռեսուրսները կբավականացնեն հաջորդ 40 տարիներին
Աշխարհ
2050 թ.-ին երկիր մոլորակին էկոլոգիական ծանրաբեռնվածություն, ռեսուրսների սակավացում և սով է սպառնում: Մարդկությունը կարող է այդպիսի արդյունքի հասնել, եթե շարունակվեն ծնելիության ներկա տեմպերը:
Ըստ մասնագետների կարծիքի, աղետալի հետևանքներից խուսափելու համար պետությունները պետք է համախմբեն իրենց ռեսուրսները: Համաշխարհային ռեսուրսների վերաբաշխման միտք ծագել էր դեռ 1990-ական թթ., սակայն մանրամասն չէր մշակվել՝ պետությունների ընտրության մեխանիզմը և կառավարման մեխանիզմներն անհասկանալի էին: Ներկա պահին արդեն գործում է էներգոռեսուրսների արդյունահանման և օգտագործման միջազգային կոոպերացիա՝ OPEC:
Ռազմավարական կապերի կենտրոնի տնօրեն Դմիտրի Աբզալովը կարծում է, որ երկիր մոլորակի համար անհրաժեշտ են այդպիսի ռեսուրսների համախմբված կառավարման համակարգեր տարածաշրջանային հատուկ բլոկների կառուցման միջոցով: Որպեսզի բնակչությունը չսպանի երկիր մոլորակը, անհրաժեշտ է բարձրացնել ռեսուրսների ձեռքբերման էֆեկտիվությունը: Անհրաժեշտ է նաև կանխել երկրագդի բնակչության հետագա զարգացումը և քայլեր ձեռնարկել երկրագնդի չբնակեցված մասի բնակեցմանը:
Նախկինում ՄԱԿ-ը հայտնել է, որ ներկա ծնելիության տեմպերի պահպանման դեպքում 2050թ.-ին երկրագնդի բնակչության թիվը կարող է հասնել մինչև 9 մլրդ., իսկ մինչև 2100 թ.՝ 10.1 մլրդ մարդ: Ըստ մասնագետների կանխատեսումների, ամենախիտ բնակչություն ունեցող երկիրը կլինի ոչ թե Չինաստանը, այլ Հնդկաստանը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ