Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը 

Վառելափայտը փոխարինել կենսավառելիքով. փոխնախարարը նոր նախաձեռնության մանրամասներ է ներկայացնում

Տնտեսություն

այաստանում ապօրինի անտառահատումների հետ կապված պետությունը կիրառում է խիստ միջոցներ:

Հրավիրված մամուլի  ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ  փայտ տեղափոխող ցանկացած մեքենա ենթարկվում է խիստ հսկողության: Դա հանգեցրել է նրան, որ այդ գործում ներգրավվածներն առավել զգույշ են դարձել: Վարդան Մելիքյանը նշեց, որ սա միայն Շրջակա միջավայրի նախարարության աշխատանքի արդյունքը չէ, ճանապարհներին տեղադրված են ոստիկանական, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հենակետեր: Ընդհանուր առմամբ իրականացվում է կոշտ վարչարարություն: Այդ դեպքում խիստ միջոցառումներից հետո ի՞նչ վիճակագրական պատկեր է արձանագրվել, արդյոք նվազե՞լ են անտառահատումների դեպքերը: Հարցին ի պատասխան, նախարարի տեղակալը նշեց, որ միանշանակ նվազել են:

«Կարող ենք ասել, որ հենակետերով անցնող ապօրինի դեպքերը ներկայում 10 անգամ կրճատվել են: Ինչ վերաբերում է կոնկրետ վիճակագրական տվյալներին, ապա ուզում եմ ասել, որ եթե դրանք համեմատվեն նախորդ տարիների հետ, ապա իրական պատկերը ցույց չեն տա, որովհետև նախկինում հասկանալի է, որ ոչ բոլոր դեպքերն են արձանագրվել, իսկ մենք հիմա ֆիքսում ենք ամեն ինչ»,-ասաց Վարդան Մելիքյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հասկանալի է, որ մարդիկ տները տաքացնելու կարիք ունեն: Այս առումով անհրաժեշտ է արդյունավետ կազմակերպել թափուկի բաշխումը: Այս պահին արդեն մոտ 80 հազար խմ թափուկ բաշխվել է: Հիմնականում այն տեղափոխվում է մարզերի կենտրոններ, որովհետև փայտը գյուղաբնակների համար բավական թանկ է: Երկարաժամկետ կտրվածքով պետությունը խնդրի լուծման նոր նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ: Նախատեսում է նոր ծրագիր իրականացնել, որի նպատակն է վառելափայտը փոխարինել կենսավառելիքով: Խոսքը բրիկետների արտադրության մասին է, որի հումքը պետք է դառնա գյուղատնտեսական մնացորդը, մասնավորապես, ծղոտը: Մոլդովայում այդ ուղղությամբ ԵՄ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ բավական հաջող ծրագիր է իրականացվել: Վարդան Մելիքյանը նշեց, որ պատրաստվում են մեկնել Մոլդովա փորձին ծանոթանալու: Հինգ տարվա ընթացքում էներգետիկ բալանսում կենսավառելիքի բաժինը գրեթե զրոյից հասել է 10 տոկոսի: Զրոյից շուկա է զարգացվել, ինչը նախատեսվում է անել նաև Հայաստանում:

«Այսպիսով, ոչ միայն բավարարվում են մարդկանց էներգետիկ կարիքները, այլև աշխատատեղեր են ստեղծվում, այդ արդյունաբերության ճյուղն է զարգանում: Հայաստանն ունի անհրաժեշտ սարքավորումները բրիկետները տեղում արտադրելու համար: Չարենցավանում, Հրազդանում երբեմնի հզոր արդյունաբերական հաստատությունները նաև այս ուղղությամբ աշխատելու հնարավորություն ունեն»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով անտառների պահպանման հետ կապված այլ աշխատանքներին՝ Վարդան Մելիքյանը նշեց, որ իրենց կարևոր խնդիրը կառույցների հզորացումն է: Նա ընդգծեց, որ տարիներ շարունակ այս ոլորտն անտեսված է եղել՝ ունենալով նվազագույն ֆինանսավորում: Հոկտեմբերի 1-ից  20 հազար դրամով բարձրացվել են անտառապահերի և անտառապետների աշխատավարձերը: Այս միտումն առաջիկայում կշարունակվի: Դրանից բացի, «Հայանտառ»-ի աշխատակիցներին հատկացվել է համազգեստ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ամենադիտված