«Հրապարակ». ՀՀԿ-ական պատգամավորի կնոջն ազատել են աշխատանքից քաղաքական հողի վրա
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կնոջը՝ Թամարա Գևորգյանին, երեկ ազատել են Թալինի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից: Մի քանի տարի առաջ էլ էին նրան ազատել պաշտոնից՝ չարաշահումների համար, հետագայում, Սարգիս Սահակյանի նշանակվելուց հետո, նա վերականգնվեց իի աշխատանքում:
Իսկ երեկ նրան նորից են ազատել աշխատանքից, բնականաբար՝ քաղաքական հողի վրա, քանի որ Թալինի քաղաքապետի ընտրություններում մարզպետի ու Մնացականյանի շահերը բախվել են. նրանք տարբեր թեկնածուների են պաշտպանում: Տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատեց նաև Մնացական Մնացականյանը: «Ազատումն արդյոք քաղաքական աստառ ունի՞' հաշվի առնելով օգոստոսի 5-ին Թալին քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններին Մնացական Մնացականյանի դիիքորոշումը» հարցին ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց.
«Ոչ, նման բան չի կարելի ասել: Լավ չէր աշխատում, դրա համար էլ ազատել են»: Հիշեցնենք, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում Մնացական Մնացականյանը որոշել է պաշտպանել ոչ թե ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին, այլ իր նախկին ենթակային՝ Թալինի փոխքաղաքապետ Վորոշ Խաչատրյանին: Ասում են՝ Մնացական Մնացականյանը նույնիսկ կուսակցությանը դեմ գնալու գնով ամեն ինչ անելու է Թալինում իր իշխանությունը պահելու համար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին