Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը և Ներքին Գետաշենի դպրոցը կվերանորոգվեն
Հայաստան
Կառավարությունը որոշում կայացրեց պետական բյուջեի ծախսերում վերաբաշխում կատարել և գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:
«Նախատեսվում է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար հատկացնել 713,6 մլն դրամ: Բացի այդ, 14,4 մլն դրամ կհատկացվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցի առաջին մասնաշենքի հիմնանորոգման նպատակով»,- ասաց փոխնախարարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն