«Առավոտ». Թալանել են Իջևանի երաժշտական դպրոցի տնօրենին
Հայկական Մամուլ
Մոտ 10 օր առաջ գողերը մտել են Իջևանի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանի բնակարան, գողացել 700 հազար դրամ և 1,2 միլիոն դրամի ոսկե զարդեր:
Չամուսնացած, շուրջ 40 տարեկան Ս. Բեգլարյանը բազմաբնակարան շենքում ապրում է իր մոր հետ: Հավանաբար գողերն իմացել են, որ ընտանիքն այդ օրը բանկից 500 հազար վարկ է ստացել:
Վերջերս Իջևան քաղաքում բնակարանային գողություններն ավելացել են, նման 5-6 դեպք է կատարվել: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դրանք բացահայտելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին