«Հրապարակ». Փուչիկների գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն
Հայկական Մամուլ
Մամուլն արդեն գրել է, որ փուչիկների գործով նախաքննությունն ավարտվել է: Ու թեև հաղորդել էին, որ գործն ուղարկվել է դատարան, սակայն իրականում դատավարության կողմերը ծանոթանում էին գործի նյութերին:
Երեկ թերթը տեղեկացել է, որ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, հաստատվել և արդեն իսկ ուղարկվել Կենտրոն, Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ Էության քննելու: Հիշեցնենք. որ գործով մեկ մեղադրյալ կա՝ փուչիկները լիցքավորող Սերոբ Բոզոյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին