«Հրապարակ». ԱԺ աշխատակազմում աշնանը կադրային վերադասավորումներ են սպասվում
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի աշխատակազմում աշնանը կադրային վերադասավորումներ են սպասվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է աշխատակազմի ղեկավար նշանակել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արփինե Հովհաննիսյանին, ով նախքան պատգամավոր դառնալը Աբրահամյանի իրավական գծով խորհրդականն էր:
Աժ թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչն այդ քայլին գնալուց առաջ լրջորեն պատրաստում է Արփինեին: Աժ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին հանձնարարել է Արփինեին ծանոթացնել աշխատակազմի հետ տարվող աշխատանքներին: Հիշեցնենք, որ ներկայում Աժ աշխատակազմի ղեկավարը Վրեժ Գասպարյանն է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին