«Ժողովուրդ». Մարդիկ դժգոհում են «Բիլայն»–ի Նոյեմբերյանի տարածքային ցանցի պետից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»–ի խմբագրությունը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից օրեր առաջ ահազանգ է ստացել։ Մարդիկ դժգոհում էին «Բիլայն»–ի Նոյեմբերյանի տարածքային ցանցի պետից՝ Ռազմիկ Եսայանից։ Նա, լինելով ՀՀԿ-ի հավատարիմը, մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ադմինիստրատիվ ճնշումներ է գործադրել իր աշխատակիցների նկատմամբ՝ նրանց ստիպելով քվեարկել հօգուտ ԲՀԿ-ի։ Թերթը տեղեկությունը փորձել է ճշտել Ռ. Եսայանից, որն ասել է. «Նման բան չկա։ Սխալ ինֆորմացիա է։ Ես 33 տարի է, ինչ հիմնարկի ղեկավար եմ աշխատում, բայց երբեք որևէ մեկին չեմ ստիպել։ Ով ում ուզում է՝ թող քվեարկի։ Ես աշխատել եմ Հանրապետականի համար ու հիմա էլ եմ աշխատում»։ Եսայանին մի անգամ «Բիլայն»–ից փորձել են ազատել, սակայն նրան «փրկել է» Ծառուկյանի բարեկամներից մեկը՝ պայմանով, որ պետք է աշխատի ԲՀԿ-ի օգտին։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին