Միջազգային սկաուտական բանակում Բյուրականում
Հայաստան
Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» կազմակերպությունը 2012թ.-ին նշում է Հայկական սկաուտության 100-ամյակը։ Այս տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում օգոստոսի 3–11-ը Բյուրականում կայանալու է միջազգային սկաուտական բանակում, որին մասնակցելու են ոչ միայն Հայաստանում գործող սկաուտական տարբեր կազմակերպությունների, այլ նաև Սփյուռքում գործող տարբեր հայկական սկաուտական կազմակերպությունների պատվիրակություններ տարբեր երկրներից, և պատվիրակություններ Համաշխարհային Սկաուտական շարժման՝ ՀՍՇ-ի անդամ պետությունների ազգային սկաուտական կազմակերպություններից:
Բանակումի հանդիսավոր բացմանն ի թիվս այլ հյուրերի ներկա է գտնվելու 32 միլիոն անդամ ունեցող Համաշխարհային Սկաուտական Շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոդը:
Տարեդարձին նվիրված միջոցառումների շարքի բացման հանդիսավոր երթը կայանալու է ս.թ. օգոստոսի 4-ին ժ. 12:00' Ազատության հրապարակում: Այդ օրը կայանալիք միջոցառումների շարքը հետևյալն է՝
11։00-ին՝ քայլերթ Հյուսիսային պողոտայով
12։00-ին՝ Բանակումի հանդիսավոր բացում
13։00-ին՝ մասնակիցների այցելություն դեպի Ծիծեռնակաբերդ
15։00-ին՝ ՀԱՍԿ գրասենյակի բացման արարողություն։
Լուսանկարը՝ Լիլիթ Լալայանի


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի