Խնձորը՝ կնոջ առողջության պահապան
Հասարակություն
Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խնձորը նվազեցնում է ճարպերի պարունակությունը դաշտանադադարի մեջ գտնվող կանանց արյան մեջ: Ամեն օր երկու խնձոր ուտելով՝ կինը կարող է նվազեցնել խոլեստերինի ցուցանիշներն ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Նախքան դաշտանադադարը կանայք կարող են առանձնապես չանհանգստանալ սրտային հիվանդությունների առաջացման համար: Բայց ամեն ինչ փոխվում է 50-ից հետո: Այս տարիքային խմբում գտնվող 160 կին ենթարկվել է հետազոտությունների: Նրանց առաջարկել են ամեն օր ուտել 75 գրամ չորացրած խնձոր: Կար նաև ստուգիչ խումբ, որն ուտում էր սև սալոր:
Յուրաքանչյուր կամավոր 1 տարվա ընթացքում 3 ամիսը մեկ անգամ անալիզ էր հանձնել: Արդյունքում, 3 ամիս անց հիմնական խմբի մոտ խոլեստերինի մակարդակը նվազեց 9%-ով, իսկ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը՝ 16%-ով: 6 ամիս անց ցուցանիշներն էլ ավելի տպավորիչ էին՝ 13% ու 24% համապատասխանաբար: Ստուգիչ խմբի մոտ նկատվում էին որոշակի փոփոխություններ, բայց ոչ այդքան զգալի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը