ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Երկրորդ նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանին

Վերլուծական
ԱՄՆ դեսպանատունը ուշագրավ հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ ռուս փորձագետների մուտքը թույլատրելու՝ ՀՀ իշխանությունների որոշման հետ: «Մենք գործակցում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ տնտեսական, քաղաքական, դատաիրավական և անվտանգության հարցերի լայն տիրույթում։ 2008 թվականից սկսած այս գործակցության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներին, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի կենսաբանական անվտանգության և ապահովության համար։ Ինչպես վերջերս փաստեց Հայաստանի կառավարությունը, սրանք տեղի մասնագետներով համալրված և Հայաստանի իրավասության ներքո գործող լաբորատորիաներ են։ Այս լաբորատորիաների կամ Հայաստանի կառավարության կողմից դրանց տնօրինմանն առնչվող հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի կառավարությանը»,- ասված է հայտարարության մեջ:
 
Ուշագրավ է, որ ամերիկյան կողմը փաստացի Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է քաղաքական և տնտեսական համագործակցության մասին, ասել է թե՝ այն ֆինանսական օժանդակության, որը Փաշինյանը հեղափոխությունից հետո ակնկալել է և մասամբ ստացել է Արևմուտքից: Հիշեցնում է նաև դատաիրավական բարեփոխումների մասին, որոնց վրա Արևմուտքը աչք է փակում, չնայած այլ պայմաններում Հայաստանը կարող էր արդեն իսկ հայտնվել մոնիտորինգի կամ սանկցիաների տակ: Պատահական չէ նաև 2008 թվականի մասին հիշատակումը. ԱՄՆ-ն տողատակով ակնարկում է, որ Փաշինյանը պետք է վերոնշյալ համագործակցության տեմպերում չզիջեր Սերժ Սարգսյանի բռնած տեմպին, իսկ գուցե նաև՝ գերազանցեր նրան: Սակայն արի ու տես, որ 2008-ից ի վեր ԱՄՆ-ն աջակցել է Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներին, 10 տարի շարունակ Սերժ Սարգսյանը չէր բացում դրանց դռները ռուսների առջև, սակայն դա անում է Նիկոլ Փաշինյանը:
 
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ դեսպանատան այս արձագանքի ֆոնին ակտիվացել է հենց Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, անգամ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ, ինչը չէր կարող վրիպել իշխանությունների աչքից: ԱՄՆ դեսպանատան մեսիջը ենթադրում է, որ, եթե Փաշինյանը շարունակի խախտել պայմանավորվածությունները, ապա տնտեսական համագործակցությունը կարող է տուժել. փողը կարող է տրվել նախկիններին, կարող է տուժել նաև դատաիրավական բարեփոխումները, քանի որ դրանց ընդունումը և իմպլեմենտացիան մեծապես կախված է հենց Արևմուտքի աջակցությունից, իսկ այդ բարեփոխումների դանդաղումը զրկում է Փաշինյանին անչափ կարևոր խաղաքարտից՝ դատական իշխանության վրա տոտալ վերահսկողության սահմանումից, առանց որի Փաշինյանին դժվար կլինի իրագործել իր քաղաքական պլանները:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված