Արցախցի երեխաները հյուրընկալվեցին Վայոց ձորում
Արցախ
Վերջերս Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճում գտնվող «Սիրանույշ» ճամբարում խարույկի շուրջ հրաժեշտ են տվել տեղում հանգստացող Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի դպրոցահասակ երեխաներին։
Ճամբարականների ուժերով ներկայացվել է գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը» ստեղծագործության հիման վրա: Խարույկը վառել է անձամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։
«Սիրանույշ» ճամբարում տարիներ շարունակ իրենց հանգիստն են անցկացրել ՀՀ տարբեր մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների, Արցախյան ազատամարտի մասնակիցների և զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաները:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչներ։
{gallery}edgar_ghazaryan{/gallery}
vdzor.gov.am


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան