Մոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են Խոշոր գազանջատումներ՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին․ հասցեներ Բռնցքամարտի ԵԱ․ Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա»-ի գործընկերները ծանոթացել են մարզում իրականացվող ծրագրերին Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի օգնությամբ պատերազմը կավարտվի մինչև ձմեռ Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում Հայաստան-Կոլումբիա համագործակցությունը՝ կենսաբազմազանության օրակարգում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում Հանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն Մարուքյան Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգին 

Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում

Արտաքին Քաղաքական

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական մշակույթը ներկայացնող այլ արժեքավոր նյութեր։

Կատարի ազգային գրադարանը ծառայում է որպես հետազոտական համալսարանական և հանրային գրադարան, որը հագեցած է ժամանակակից թվային սարքավորումներով: 2018 թ․ տվյալներով՝ գրապահոցներում պահվում է մոտ 800 հազար գիրք, գրադարանն ունի նաև ավելի քան 500 հազար էլեկտրոնային գրքեր, պարբերականներ:

Այցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս գրադարանը յուրօրինակ հաստատություն է։ «Գրադարանի տնօրենի հետ պայմանավորվեցինք, որ իրենց կկապենք Մատենադարանի հետ: Վերադառնալով՝ կկազմակերպեմ, որ մեծ քանակությամբ հայկական գրքեր ուղարկվեն այստեղ, քանի որ, ամեն ինչից զատ, նրանք գրքերի մի մասը նաև թարգմանում են արաբերեն՝ ոչ թե կոմերցիոն նպատակներով, այլ որպես գիտության կամ ընթերցանության համար անհրաժեշտ գործիք, -նշել է նախագահը։ -Այս գրադարանի համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հետ արժեքավոր կլինի, քանի որ այստեղ հսկայական միջոցներ են ծախսվում գրականությունը թվայնացնելու, մատչելի դարձնելու և, ընդհանրապես, գրադարանային մշակույթը զարգացնելու համար: Կարծում եմ՝ սա լավագույն գրադարաններից մեկն է, որտեղ ես երբևիցե եղել եմ»:

Անդրադառնալով Կատարի հիմնադրամի ղեկավար շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ հանդիպմանը՝ նախագահը նշել է, որ շեյխուհին տեսլական ունի և՛ իր երկրի, և՛ ընդհանրապես մարդկության զարգացման վերաբերյալ․ «Կատարցիների վերաբերմունքը համաշխարհային մշակույթի, գիտության հանդեպ շատ յուրօրինակ և արժեքավոր է: Կատարի հիմնադրամը ոչ միայն հսկա տարածք է, այլ նաև հսկայական ներդրումներ: Այստեղ են գործում աշխարհի լավագույն համալսարանների մասնաճյուղերը, մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարվում ոչ միայն արաբերենի, արաբական մշակույթի և կրոնի հետ կապված, այլև մի շարք այլ ոլորտներում, սկսած՝ միջուկային ֆիզիկայից վերջացրած՝ ժամանակակից կենսաբանությամբ: Այստեղ սովորելու լայն հնարավորություններ կան»:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Կատարի միջև ստեղծվելիք աշխատանքային խումբը, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել շեյխուհի Մոզայի հետ հանդիպմանը, կուսումնասիրի, թե ինչ ուղղություններով է հնարավոր համագործակցել, այդ թվում՝ ուսանողների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում՝ սկսած ֆիզիկայի նոր ոլորտներից մինչև պատմություն ու մշակույթ։ «Կատարի հիմնադրամի շրջանակը լայն է, և այստեղ սովորողների մեծ մասը՝ մոտ 60-70 տոկոսը, օտարազգիներ են։ Հետևաբար, համագործակցությունը Հայաստանի հետ շատ էական է, քանի որ մեր տեսլականն է Հայաստանը դարձնել գիտության, կրթության, մշակույթի միջազգային կենտրոն։ Իրենք նույնն այստեղ են անում, ուստի մեր համագործակցությունը տրամաբանական է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են Խոշոր գազանջատումներ՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին․ հասցեներ Բռնցքամարտի ԵԱ․ Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա»-ի գործընկերները ծանոթացել են մարզում իրականացվող ծրագրերինՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի օգնությամբ պատերազմը կավարտվի մինչև ձմեռՀայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումՀայաստան-Կոլումբիա համագործակցությունը՝ կենսաբազմազանության օրակարգումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՀանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն ՄարուքյանՀիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցերԱյսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստիԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԱշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցով
Ամենադիտված