Ու՞շ է թե՝ շուտ 19 տարեկանում ամուսնանալը. եզդիների համայնքում տեսակետները բաժանվում են
Հասարակություն
Այսօրվա մամուլի ասուլիսին «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, անդրադառնալով աղջիկների ամուսնական տարիքի փոփոխությունների վերաբերյալ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վերջերս ասուլիսում հնչեցրաց ելույթին, ասաց. «Ազիզ Թամոյանը շեշտում է, որ տասնութ տարեկան աղջիկները պիրասա են, այսինքն՝ ծերացած, բայց մենք դեմ ենք այդ կարծիքին, և օրենքի տվյալ փոփոխությունը չի կարող արտագաղթի պատճառ հանդիսանալ»։
Ասուլիսին Ամո Շարոյանը ներողություն խնդրեց այդ տարիքի ազգությամբ եզդի աղջիկներից, քանի որ համարում է, որ այդ տարիքում աղջիկները դեռ ձևավորման փուլում են։
«Ճիշտ է, ներկայումս աղջիկները վաղ են հասունանում, բայց դա շուտ ամուսնանալու պատճառ չէ»,– նշեց բանախոսը։
Ամո Շարոյանը ասուլիսին հանդես եկավ առաջարկությամբ, ըստ որի, խնդրում է օրենսդիրին օրենքներ ընդունելիս ներգրավել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։
Ամո Շարոյանը նաև առաջարկում է բացառիկ դեպքերում աղջիկներին թույլատրել ամուսնանալ տասնվեց տարեկանում, տղաներին՝ տասնյոթ, որպեսզի ընտանիքի կազմման հնարավորությունը չխափանվի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը