ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Փաշինյանի երեք «վախերը». ի՞նչ հանգուցալուծում կունենան ընդդիմադիր դաշտի խմորումները

Վերլուծական

Վերջին շրջանում Հայաստանյան ընդդիմադիր դաշտում առկա են բավական հետաքրքիր խմորումներ, որոնք չեն կարող վրիպել իշխանությունների հայացքից։ Մի կողմից, կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ ակտիվացել է ՀՅԴ-ն, մյուս կողմից՝ ԱՄՆ դեսպանի հետ ունեցած հանդիպումից հետո, գրեթե յուրաքանչյուր օր, հանրային այս կամ այն միջոցառմանն է մասնակցում Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀԿ-ն սկսել է ներքին քննարկումների շարք։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ապա նրա վերջին հոդվածը քաղաքական պայքարի մանիֆեստ էր, համախմբման կոչ, սակայն, Մինասյանը չհնչեցրեց, թերևս քաջ գիտակցելով, որ այս պահին դա հնարավոր չէ։ Կալանավայրից իր ակտիվությունն է շարունակաբար դրսևորում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով չի բացառում քաղաքական այլ ուժերին միանալը, հասկանալով, որ իր շուրջ կոնսոլիդացիան դանդաղ է ընթանում։ Մեկ այլ հետաքրքիր ֆորմատ էլ ի հայտ եկավ բոլորովին վերջերս՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի Վերնատան, որը, սակայն, դժվար թե դառնա ընդդիմության միավորման կենտրոն, այն պարզ պատճառով, որ չափից դուրս շատ է ասոցացվում նախկին համակարգի հետ։ Մոտ ապագայում կձևավորվեն նաև այլ ֆորմատներ, ի հայտ կգան նոր քաղաքական ուժեր, և չի բացառվում, որ միավորման կենտրոնը դառնան հենց նրանք։

Մյուս կարևոր հարցն էլ այն է, թե որքանով է, ընդհանրապես, հնարավոր այդ միավորումը։ Օրինակ, կմիավորվեն արդյոք Սարգսյանն ու Քոչարյանը՝ հաշվի առնելով վերջին շրջանի միմյանց հասցեին արված մեսիջները. թերևս ոչ։ ՀՅԴ-Քոչարյան ֆորմատը, առնվազն, տեսականորեն կարող է կյանքի կոչվել։ Կարևոր է նաև, թե որ հարցի շուրջ տեղի կունենա այդ միավորումը, այս պահի դրությամբ այդ հարցը Արցախն է, անվտանգությանը վերաբերվող խնդիրները, որոնք Փաշինյանի «աքիլեսյան գարշապարն» են համարվում։ Սակայն Արցախի հարցում Փաշինյանը կտրուկ քայլերի չի գնում, և այս տեսանկյունից հարկ է թվարկել, թե մոտ ապագայում ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ իշխանությունների համար, որոնք էլ կդառնան հարմար շարժառիթ` արդեն ընդդիմության համար։ 2020-ին կրկին օրակարգ է գալու Ամուլսարի հարցը, «Իմ քայլ»-ից արդեն իսկ հասկացնում են, որ, եթե հարկ լինի, հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները կցրվեն ոստիկանական ուժերի կողմից։ Մյուս կողմից, 2020-ի հունվարից կտրուկ թանկանալու են նաև մի շարք առաջնային անհրաժեշտության ապրանքների գները, իսկ դա արդեն իսկ սոցիալական լուրջ լարվածություն է նախանշում։ Եթե դրան գումարվի նաև գազի գնի հավանական թանկացումը, ապա հետևանքները Փաշինյանի համար է՛լ ավելի ծանր կարող են լինել։ Ի դեպ, հենց այստեղ է, որ առաջին պլան է գալիս ռուսական գործոնը, Ռուսաստանը, որը, մեղմ ասած, ցնծության մեջ չէ Հայաստանի նոր իշխանություններից, ունի լծակներ, որոնք հարկ եղած դեպքում կարող է կիրառել և զգալի հարված հասցնել Փաշինյանին։

Լծակներից մեկը հենց գազի գնի թանկացումն է, սակայն կան նաև քաղաքական լծակներ և հարկ եղած դեպքում, եթե ներքաղաքական վիճակը թելադրի և նպաստավոր լինի, ռուսները կարող են միջամտել։ Դա քաջ գիտակցում է նաև Փաշինյանը, ով մի կողմից ամեն կերպ փորձում է սիրաշահել ռուսական կողմին` հայտնի լաբորատորիաներ նրանց մուտքը թույլատրելով, ՄԱԿ-ում պրոռուսական քվեարկություններով, Բոլթոնի պլանից հրաժարվելով։ Մյուս կողմից էլ Փաշինյանը փորձում է իր կողմ ձգել Հայաստանյան քաղաքական ուժերին, հենց այդ պատճառով էլ նա քաղաքական «սիրավեպ» սկսեց «Սասնա Ծռեր»-ի հետ, որպեսզի այս ուժերի` ընդդիմադիր բևեռներին միանալու հավանականությունը զրոյի հասցվի։ Իշխանությունները զգում են վտանգը և փորձելու են անել ամեն բան, որպեսզի ընդդիմության միավորումը ձախողվի հենց սաղմնային փուլում։ Կստացվի թե ոչ, ցույց կտա ժամանակը....

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված