ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կքննարկի Սիրիայի հարցը
Մերձավոր Արևելք
Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեան կընդունի անվտանգության խորհրդի` Սիրիայի հարցով գործողությունները քննադատող բանաձև: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Ընդունվելիք բանաձևը չունի իրավական ուժ, բայց այն կոչված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վրա ճնշում գործադրելու համար: Բանն այն է, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել Սիրիային վերաբերվող մի շարք նախագծերի նկատմամբ:
Նախագիծը ներկայացրել է Սաուդյան Արաբիան, որը բացահայտորեն սատարում է Սիրիայի զինված ընդդիմադիրներին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել