Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ից ուտելիք է խնդրել
Աշխարհ
Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին` շտապ սննդամթերք տրմադրելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է BBC-ն, նշելով, որ այդ երկրում սննդամթերքի խիստ դեֆիցիտ է զգացվում հուլիս ամսին տեղի ունեցած ջրհեղեղներից հետո:
Մասնագետները նշում են, որ Հյուսիային Կորեայի ժողովուրդը շտապ սննդամթերքի մատակարարումների կարիք ունի: Ջրհեղեղը, որը խլել է 119 մարդու կյանք, կաթվածահար է արել երկրի` առանց այդ էլ վատ վիճակում գտնվող գյուղատնտեսությունը:
Միջազգային Կարմիր Խաչն արդեն հայտարարել է, որ 300 հազար դոլարի օգնություն է տրամադրելու ջրհեղեղից տուժած կորեացիներին:
ՄԱԿ-ի զեկույցների համաձայն, Հյուսիային Կորեայի բնակչության շուրջ երկու երրորդը տառապում է քրոնիկական թերսնմամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ