Բակո Սահակյանը ծանոթացել է Չակո նահանգի ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արգենտինայի Հանրապետության հյուսիսում գտնվող Չակո նահանգ եւ ծանոթացել ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքի հետ:
Առանձնակի հետաքրքրություն է առաջացրել նահանգի փորձը գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման, տոհմային անասնաբուծության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ գյուղմթերքների վերամշակման ոլորտներում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ ոլորտներում համագործակցության հաստատման շուրջ, ինչը նախագահ Սահակյանը կարեւոր է համարել Արցախի հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը նոր որակ հաղորդելու տեսանկյունից:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արգենտինահայ գործարարներ եւ բարերարներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան