«Թեղուտիկի» փորձարկումը հաջող անցավ (Տեսանյութ)
Հասարակություն
Օգոստոսի 2-ի երեկոյան «Հաղթանակ» զբոսայգու լճում կայացավ օգտագործված պլաստիկ շշերից կառուցված «Թեղուտիկ» Էկոնավակի փորձարկումը։
Փորձարկումը հաջողվեց։ Նավակը կարողանում է տեղափոխել 3 անձի։ Նավակի հեղինակներ Արման Յարալյանը, Անի Խաչատրյանը և Վահագն Մինասյանը նշում են, որ նավակի պատրաստման նպատակը բնապահպանական խնդիրների բարձրաձայնումն է։
«Պլաստիկ շշերի և, ընդհանրապես, աղբի խնդիրը շատ արդիական և գլոբալ է։ Պլաստիկ շշերը շատ մեծ վնաս են պատճառում բնությանը և մենք առաջարկում ենք շշերի օգտագործման այընտրանքային տարբերակներ։»,- նշում է Անի Խաչատրյանը։
Նավակը «Թեղուտ» անվանելով՝ բնապահպանները ցանկացել են հանրության ուշադրությունը հրավիրել Թեղուտի և Հայաստանում առկա մյուս բնապահպանական խնդիրների վրա։
Նավակի շինարարները նշում են, որ սա ավելի մեծ «Թեղուտ» նավի մակետն է և շուտով Սևանա լճում ծրագրում են պատրաստել մոտ 20 հոգի տեղափոխող մեծ նավ։ Այդ նավում անցկացվելու են անվճար բնապահպանական դասընթացներ և մարդիկ հնարավորություն են ունենալու անվճար զբոսնելու նավով։
«Շուտով դրամահավաք կհայտարարենք, որպեսզի սկսենք մեծի կառուցման աշխատանքները, քանի որ այլ ֆինանսավորում չունենք»,- ասաց Անի Խաչատրյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը